Եմենի հութիների բարձրագույն քաղաքական խորհուրդը հայտարարել է, որ Հոդեյդայի վրա իսրայելական օդային հարվածներին «արդյունավետ պատասխան» կտրվի, հայտնել է Al Jazeera-ն։
«Պաղեստինի ժողովրդին աջակցելու և հաղթելու մեր դիրքորոշումը հիմնված է մեր սկզբունքների, համոզմունքների և կրոնի վրա: Մենք չենք տատանվելու կամ նահանջելու. կշարունակենք այս աջակցությունը, Աստծո կամոք, և ավելի մեծ հարվածներ կհասցվեն մեր թշնամուն»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելը ստանձնել էր Կարմիր ծովի նավահանգստի վրա ավիահարվածի պատասանատվությունը, որի հետևանքով վնասել են նավթի պահեստարաններն ու Հոդեյդա նահանգի էլեկտրակայանը։





























