Ուկրաինան սեփական հեռահար հրթիռներ է մշակում և ավելի է մոտենում դրանց կիրառմանը,  ժողովրդին ուղղված երեկոյան տեսաուղերձում հայտարարել է, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մեր հրթիռային ծրագիրն ունի լավ դինամիկա, և թեև սա բարդ խնդիր է, մենք աստիճանաբար մոտենում ենք մեր հրթիռներն օգտագործելու կարողությանը», - ասել է նա։

Ըստ Զելենսկիի՝ ուկրաինական զորքերի խնդիրը մնում է ռուսական զորքերի մշտական ​​արդյունավետ ջախջախումը, նրանց նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաև նշանակալի դիրքերը «ոչ միայն ուղիղ ճակատում, այլև ամբողջ հասանելի խորության վրա»։

Ավելի վաղ Զելենսկին կոչ էր արել արևմտյան երկրներին թույլ տալ Կիևին հեռահար հրթիռներ արձակել ռուսական օդանավակայանների ուղղությամբ, որտեղից հարձակումներ են իրականացվում ուկրաինական քաղաքների վրա։ Նա ընդգծել է, որ ռուսական ռազմական օդանավակայանները և ռուսական հրթիռների արձակման կայանները պետք է ոչնչացվեն, քանի որ դա «կնվազեցնի պատերազմը շարունակելու Ռուսաստանի կարողությունը»։

Զելենսկին միաժամանակ բացառել է, որ նման գործողությունները կհանգեցնեն ռազմական հակամարտության սրման։ Որպես օրինակ՝ նա բերել է ATACMS հրթիռներ արձակելու ռուսական տարածքի վրա սահմանափակ հեռավորության վրա ԱՄՆ-ի թույլտվությունը: «Սա հանգեցրե՞լ է լարվածության սրացման։ Ոչ Ընդհակառակը, այն արգելափակեց Պուտինի՝ պատերազմն ընդլայնելու փորձերը։ Պուտինն արձագանքե՞լ է. ոչ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու համոզմամբ՝ որքան քիչ սահմանափակումներ ունենա Ուկրաինան Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, այնքան Ռուսաստանը կփորձի գնալ դեպի խաղաղություն։