Մեքսիկայի տեկիլայի գործարանում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն հինգ աշխատող, հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Եվս երկուսը տուժել են Խալիսկո նահանգի Տեկիլա քաղաքի Casa Cuervo թորման գործարանում տեղի ունեցած աղետի հետևանքով։

«Միջադեպի հետևանքով ցիստեռն է պայթել», - հայտնել է Խալիսկո նահանգի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով այրվել է ևս երեք ցիստեռն՝ յուրաքանչյուրը 219 հազար լիտր տարողությամբ։

Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն, հայտնել են իշխանությունները։ Միջադեպին արձագանքել է առնվազն 40 հրշեջ և քաղաքացիական պաշտպանության խմբեր։ Հայտարարության մեջ Casa Cuervo-ն ասում է, որ օգնում է իշխանություններին հետաքննության հարցում և կուժեղացնի անվտանգության հսկողությունը իր օբյեկտներում:

Casa Cuervo-ն մեքսիկական սպիրտային խմիչքների աշխարհի ամենամեծ արտադրողն է, ըստ դրա կայքի, ներառյալ Jose Cuervo և Tequila 1800 ապրանքանիշերը, ի թիվս այլոց: