Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում ձերբակալվել է աշխարհի ամենահայտնի նարկոբարոններից մեկը՝ մեքսիկական Sinaloa կարտելի առաջնորդ Իսմայիլ «Էլ Մայո» Զամբադան։

76-ամյա Զամբադան կարտել է հիմնել Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ, ով ներկայումս գտնվում է ԱՄՆ բանտում։

Գուսմանի որդին՝ Խոակին Գուսման Լոպեսը, Զամբադայի հետ ձերբակալվել է, հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Երկուսն էլ ձերբակալվել են Տեխասի մասնավոր օդանավակայաններից մեկում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը նշել է, որ Զամբադան և Լոպեսը ղեկավարում են «աշխարհի ամենադաժան և հզոր թմրակարտելներից մեկը»։

Սամբադան տասնամյակներ շարունակ խուսափում էր ԱՄՆ իշխանություններից, բայց, ըստ երևույթին, ինքնուրույն թռավ Տեխաս: Նրա կալանավորման և հետագա ձերբակալության մանրամասները հայտնի չեն։