Հարավային Օսիայի գերագույն դատարանը այսօր կուսումնասիրի ԿԸՀ-ի եւ Ջիոեւայի դեմ ուղղված  «Միասնություն» կուսակցության բողոքը, որը ընտրություններին աջակցում էր Անատոլի Բիբիլովին: Կուսակցությունը նրանց մեղադրում է քվեարկության ընթացքում խատումներ կատարելու մեջ:

«РЕС» գործակալության տեղեկացմամբ` նախօրեին Անատոլի Բիբիլովը կասկածի տակ էր դրել ընտրությունների օրինականությունը` հայտարարելով, որ բազմաթիվ խախտումներ են արձանագրվել: Նա նշել է, որ իր տրամադրության տակ եղած բոլոր թվերն ու տվյալներն ուղարկել է Հարավային Օսիայի Գերագույն դատարան:

Անատոլի Բիբիլովը հայտնել է, որ կընդունի գերագույն դատարանի ցանկացած որոշում, անգամ եթե այն իր դեմ ուղղված լինի:

Հիշեցնենք, Հարավային Օսիայի  ԿԸՀ-ի տվյալներով, 85 ընտրատեղամասերից 74-ի արդյունքներն ամփոփելուց հետո, Ալլա Ջիոեւայի օգտին քվեարկել է ընտրողների 56,74%-ը, Անատոլի Բիբիլովը հավաքել է ձայների 40%-ը: Երկու թեկնածուներին էլ դեմ է քվեարկել ընտրողների 1,1%-ը:

Նոյեմբերի 27-ին Ալլա Ջիոեւան կոչ էր արել Անատոլի Բիբիլովին  «Քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերել եւ արժանապատվորեն ընդունել պարտությունը»: