Հարավային Օսիայի նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները ցույց են անում Ցխինվալի կենտրոնում` Թատերական հրապարակում: Նրանք պահանջում են ԿԸՀ-ից պաշտոնապես ճանաչել Ջիոեւայի հաղթանակը նախագահական ընտրություններում:

Իրավապահները չեն խոչընդոտում ակցիայի անցկացմանը:

Ավելի վաղ իր շտաբի մոտ կայացած ցույցին Ջիոեւան կոչ էր արել կողմնակիցներին առավելագույնս զուսպ եւ հավաքված լինել:

Թեկնածուի խոսքով, ԿԸՀ-ն արդեն ստորագրել է ամփոփիչ արձանագրությունները եւ հաստատել իր հաղթանակը: Նա նշել է, որ կսպասի ԿԸՀ-ի կողմից արդյունքների հրապարակմանը եւ նոր կառավարություն կսկսի ձեւավորել:

Նշենք, որ Գերագույն դատարանն այսօր պետք վճիռ կայացնի երկրորդ թեկնածու Անատոլի Բիբիլովի կողմնակիցների հայցով:Հարավային Օսիայի 85 տեղամասերից 74-ի հաշվարկի արդյունքում Ալլա Ջիոեւան ստացել էր ձայների 56,74, Անատոլի Բիբիլովը` 40 տոկոս ձայն: Բոլորին դեմ էր քվեարկել 1,1 տոկոսը: