Ողջ Ուկրաինայում օգոստոսի 13-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզից МиГ-31 կործանիչի թռիչքի պատճառով, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Հարավի պաշտպանության ուժերին։
«ՌԴ ՕՏՈւ մեկ МиГ-31К թռել է «Սավասլեյկա» օդանավակայանից։ Ամբողջ երկիրը հրթիռային վտանգի մեջ է»,- նշվել է հաղորդագրությունում։
Տագնապ է հայտարարվել երկրի բոլոր մարզերում տեղի ժամանակով ժամը 07.20-ին եւ 07.21-ին։
07.46-ին հայտարարվել է օդային տագնապի չեղարկում Կիեւում։ Չեղարկումներ են հայտարարվել բոլոր մարզերում։





























