Հունիսից ի վեր Սուդանի մի քանի շրջաններում անձրևների և ջրհեղեղների հետևանքով 68 մարդ է զոհվել: Դրա մասին հայտարարել է Սուդանի ներքին գործերի նախարար Խալիլ Փաշա Սայրինը։ Ըստ news.cn-ի՝ 68 մարդ զոհվել է տարբեր պատճառներով, դրանց թվում՝ տների փլուզումից և ջրահեղձումից, վիրավորվել է 130 մարդ:
Հիմնովին ավերվել է ավելի քան 4 հազար տուն, մասամբ ավերվել է 8 հազար տուն, վնասվել են 40 պետական և մասնավոր օբյեկտներ: Ըստ նախարարի՝ հեղեղվել է մոտ 832 քառ. կմ գյուղատնտեսական նշանակության հողատարածք, սատկել են անասուններ:





























