Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքում է Ուկրաինայի մասնակցությունը Բալթիկ ծովում ռուսական «Հյուսիսային հոսքը» պայթեցմանը և մատնանշում է Ռուսաստանը։

Նա Reuters-ին հայտնել է, որ նման գործողություն կարող է իրականացվել միայն տեխնիկական և ֆինանսական մեծ ռեսուրսների առկայության դեպքում։

«Ո՞վ է պայթյունի պահին տիրապետել այդ ամենին։ Միայն Ռուսաստանը։ Ուկրաինան «Nord Stream»-ի պայթյունների հետ ոչ մի առնչություն չունի»,- վստահեցրել է Պոդոլյակը՝ հավելելով, որ պայթյուններից Ուկրաինան ոչ մի ռազմավարական կամ մարտավարական առավելություն չի ստացել, գրում է «Европейская правда»-ն։