Նոյեմբերի 28-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել մի տղամարդ եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Իջեւան ճանապարհի 7-րդ կմ-ին հարվածել է իր հորթին:
Դեպքի վայր մեկնած ոստիկաններին նա ասել է, որ հորթը կենդանի է, եւ ինքը պարտք ու պահանջ չունի: Սակայն հաջորդ օրը կրկին դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ հարվածի հետեւանքով դեպքից 1 ժամ հետո հորթը սատկել է, եւ իրեն պատճառվել է 130.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հորթին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Աղբերք գյուղի մի բնակիչ:
Կատարվում է քննություն:




























