Ադրբեջանցի առեւտրականների ավտոբուսը շրջվել է Վոլգոգրադի մայրուղու վրա, տուժածներ չկան: Այդ մասին նոյեմբերի 30-ին հաղորդել է տարածաշրջանի ոստիկանությունը:
Նրա խոսքով, պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 10-ին: Ավտոբուսը շրջվել է Վոլգոգրադ-Էլիստա մայրուղու 69-րդ կմ-ին: Իվանովո-Բաքու ուղերթի ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ավտոբուսը եւ այն շրջվել է: Ընդամենը ավտոբուսում 37 մարդ է եղել: Բոլորն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, զոհեր եւ տուժածներ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, ներկայումս պատահարի վայրում ներկայումս աշխատում են ԱԻՆ եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են ետ շրջել ավտոբուսը:




























