Կատարի արտգործնախարար Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին Իրանին անվանել է «պատասխանատու սուբյեկտ», որը կարող է կառուցողական դեր խաղալ Գազայի հատվածում հրադադարի հաստատման ջանքերում, հայտնել է Tasnim գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ Թեհրանում երկուշաբթի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ Ալ Թանին հայտարարել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ «եղբայրական և ռազմավարական» հարաբերությունների զարգացմանը։ Վերահաստատելով Կատարի հավատարմությունը Գազայում հրադադար հաստատելու ջանքերին՝ Դոհան ակնկալում է Իրանի կառուցողական դերը՝ որպես սուբյեկտ, որը միշտ ողջախոհ և պատասխանատու է եղել:

Իր հերթին Իրանի նախագահը բարձր է գնահատել Թեհրանի և Դոհայի միջև քաղաքական կապերի բարձր մակարդակը՝ ընդգծելով բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։

Պէզէշքիանը միաժամանակ բարձր է գնահատել Գազայի մէջ զինադադար հաստատելու Կատարի ջանքերը՝ սուր քննադատության ենթարկելով Արևմուտքի լռությունը Գազայի կացության վերաբերյալ։