2024 թվականի սեպտեմբերի 13-15-ը «Պրոմ Էքսպո» ընկերությունը հրավիրում է այցելել Կ․Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր և լուսաբանել FURNITURE EXPO 2024 կահույքի միակ մասնագիտացված ցուցահանդեսը Հայաստանում։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00–ին: Ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են 12.00-20.00–ն:

FURNITURE EXPO 2024 ցուցահանդեսին մասնակցում է բնագավառը ներկայացնող շուրջ 60 կազմակերպություն։ FURNITURE EXPO 2024 ցուցահանդեսում ներկայացված կլինեն ոչ միայն կահույք արտադրող և ներմուծող ընկերությունները, այլև հարակից բոլոր ոլորտները` ինտերիերի պարագաներից մինչև կահույքագործության նյութեր։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան գտնել կահավորման բոլոր դետալները մեկ վայրում: 

Ցուցահադեսին ներկայացված են լինելու՝

-կահույք

- ջահեր

-ինտերիերի և էքստերիերի դիզայն

-ինտերիերի պարագաներ

-կահույքագործության նյութեր

Ցուցահանդեսի շրջանակում տեղի են ունենալու B2B, պանելային քննարկումներ, շնորհանդեսներ և վարպետաց դասեր:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է VEGA HOME ընկերություն:

«Պրոմ էքսպո» ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին և հանդիսանում է խոշորագույն, տարածաշրջանային ցուցահանդեսների, փառատոնների ու համաժողովների կազմակերպիչ: Ընկերության կազմակերպած միջոցառումները ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները: Պանարմենիան էքսպո, Շինարարություն և ինտերիեր, Armenian Auto Show,  Health & Life, ArmSign Expo, համակազմակերպիչն է խոշորագույն Թեյի և Սուրճի և Շոկոլադի , Spirit of Armenia փառատոնների: Ընկերությունը նաև հանդիսանում է ArmHiTec և ArmSecurity ցուցահանդեսների համակազմակերպիչը և գլխավոր կառուցապատողը։