Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը զրկվեց ավագանու անդամի մանդատից։
Որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 33 անդամ։
Նշենք, որ Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։





























