Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին: Այս մասին Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք Երևան և Ռիգա քաղաքների համագործակցության շրջանակում աղբի կառավարման խնդիրների և քաղաքային լուսավորության հետ կապված փորձի շուրջ, ինչպես նաև զրուցեցինք Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին։ Պատրաստակամ ենք շարունակել երկկողմ համագործակցությանը միտված հանդիպումները»,–գրել է նա։