Լիբանանում պայթուցիկներից տուժած 400 մարդկանց վիճակը ծանր է։ Ինչպես տեղեկացրել է Al Jadeed հեռուստաալիքը՝ հղում կատարելով հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Ֆարիս Աբյադին, վնասվել է 4 հազար մարդ, 11 հոգի մահացել է։
Մինչ այդ առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր 8 զոհվածի եւ 2,8 հազար տուժածի մասին։
Կապի սարքերը պայթել են գրեթե միաժամանակ Լիբանանի տարբեր շրջաններում։ Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը պայթյունների կազմակերպման պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա՝ սպառնալով «արդար պատասխանով»։ Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունները պայմանավորված են եղել կիբեռգրոհով։ Reuters գործակալության տվյալներով՝ փեյջերները Լիբանան էին բերվել «Հեզբոլլահի» անդամների համար վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածը չեն մեկնաբանել։





























