Մարզահամերգային համալիրում «Սրբազան շարժման» նախաձեռնած մեծ հավաքը մեկնարկեց Հայաստանի եւ Արցախի օրհներգերով եւ Բագրատ Սրբազանի աղոթքով:
Նշենք, որ Մարզահամերգային համալիրը լեփ լեցուն է մարդկանցով: Ներկա են քաղաքական, հասարակական գործիչներ, զինվորականներ, բժիշկներ եւ ուղղակի քաղաքացիներ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ այս հավաքով տրվելու է վճռական պայքարի սկիզբը:











