Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը տեսչական այց է կատարել Հյուսիսային նավատորմի ռազմական եւ սոցիալական օբյեկտներ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը տեսչական այց է կատարել Հյուսիսային նավատորմի ռազմական եւ սոցիալական օբյեկտներ Մուրմանսկի մարզ աշխատանքային ուղեւորության շրջանակում»,- տեղեկացրել են գերատեսչությունում։