Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Tik-tok-ում փոքրիկ տեսանյութ է հրապարակել իրենց տան խոհանոցից:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է իր կինը՝ Աննա Հակոբյանը, ընդմիջում պատրաստում իրենց դստեր՝ Արփիի համար, եւ տեղավորում այն պայուսակում:
Երբ Աննա Հակոբյանն ուտելիքը դնում է տարայի մեջ, Փաշինյանն ասում է. «Արփիի ընդմիջման տարան է, քննարկում ենք, թե lunch box-ը հայերեն ոնց է»:





























