Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը միանում է կամավորներին աշխարհի 191 երկրներում՝ լուծելու  թափոնների համաշխարհային խնդիրը՝ օգտագործելով փոխգործակցության և համագործակցության ուժը՝ փոփոխություններ կատարելու համար:  Թափոններից մաքրման համաշխարհային ամիսը, որը հիմնադրվել է 2018 թվականին, նպատակ ունի համախմբել միջազգային հանրությանը, բարձրացնել իրազեկվածությունը և իրական փոփոխություններ կատարել՝ հասնելու մաքուր և առողջ մոլորակի: 

«Չափահասների համար, որոնք հակառակ դեպքում կշարունակեին ծխել, սիգարետն ավելի քիչ վնասակար այլընտրանքներով փոխարինելու մեր հիմնական նպատակից այն կողմ, մենք հասկանում ենք նաև շրջակա միջավայրի վրա մեր արտադրանքի ազդեցությանն անդրադառնալու անհրաժեշտությունը: Մինչ մենք մեծ ջանքեր ենք գործադրում մեր արտադրանքի նախագծման մեջ չնախատեսված թափոնները նվազագույնի հասցնելու համար, մենք անհրաժեշտ ենք համարում ակտիվորեն մասնակցել սոցիալական միջոցառումներին, ինչպիսին է թափոններից մաքրման համաշխարհային ամսիսը: Դա մեզ համար կարևոր գործ է, քանի որ նպատակ ունի մաքրել սխալ կառավարվող թափոնները, ներառյալ ծխախոտի մնացորդները, մեր մոլորակից՝ միաժամանակ բարձրացնելով խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը», - բացատրում է ՖՄԻ-ի Արտադրանքի գլխավոր տնօրեն Բին Լին: 

Աղտոտումը կանխելու և սպառողների վարքագիծը փոխելու նպատակով ՖՄԻ-ի արշավները գլոբալ մակարդակով բարձրացնում են իրազեկվածությունը շրջակա միջավայրի վրա աղբ թափելու բացասական հետևանքների մասին և նպաստում են աղբը սոցիալապես անընդունելի դարձնելուն: Ընկերությունն աշխատում է քաղաքացիական հասարակության անդամ գործընկերների և տեղական իշխանությունների հետ՝ բարելավելու ենթակառուցվածքների հասանելիությունն ու դրանց արդյունավետությունը հասարակական վայրերում։

«Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է անդրադառնալ շրջակա միջավայրի վրա մեր արտադրանքի ազդեցությանը՝ ի լրումն առողջության վրա դրանց ազդեցության», - ավելացնում է Ջենիֆեր Մոտլեսը, ՖՄԻ-ի Կայունության հարցերով տնօրենը: «Մեր նպատակն է պահպանել ռեսուրսները, նվազեցնել թափոնները և կանխել ոչ պատշաճ աղբաթափումը: Մենք դա անում ենք՝ ներդնելով շրջանաձև տնտեսության և էկո-դիզայնի սկզբունքները, կիրառելով հետսպառողական թափոնների կառավարման արդյունավետ լուծումներ, անդրադառնալով աղբին, այդ թվում՝ համաշխարհային արշավների միջոցով, ինչպիսին է շրջակա միջավայրը թափոններից մաքրման համաշխարհային ամսիսը, և խթանելով արտադրանքի պատասխանատու հեռացումը օգտագործման վերջում»: 

Այցելե՛ք pmi.com/sustainability ՝ ավելին իմանալու ՖՄԻ-ի նպատակի ու ազդեցության մասին։ 

ՖՄԻ-ն նշում է այն՝ ազդարարելու իր հանձնառությունը՝ լուծելու իր արտադրանքի կողմից առաջացած թափոնների խնդիրը և բարձրացնելու հանրային իրազեկվածությունը աղբահանության խնդրի վերաբերյալ: Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն նաև փորձում է օգնել փոխել մարդկանց վարքագիծը՝ կանխելու ծխախոտի մնացորդների աղբը և խրախուսելու թափոնների պատշաճ հեռացումը: Հայաստանում այս նախաձեռնությունները ներառում են հաճախորդներին օգնության հասնելը`  խրախուսելով նրանց հեռացնել ծխախոտի մնացորդները և էլեկտրոնային թափոնները և կանխել քաղաքների ու շրջակա միջավայրի աղտոտումը։