Ուկրաինային նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշեցրել է միջուկային զենքից հրաժարվելու Ուկրաինայի որոշումը։ Նա իր դժգոհությունն է հայտնել անվտանգության համարժեք երաշխիքների բացակայության առնչությամբ։

Դրա մասին պետության ղեկավարն, ըստ РБК-Украина-ի՝ խոսել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Զելենսկին նշել է, որ Ուկրաինան տարիներ առաջ հրաժարվել է իր ամբողջ միջուկային զինանոցից՝ ապավինելով ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը։

«Մենք իսկապես հրաժարվեցինք մեր բոլոր միջուկային զենքերից մի ժամանակ: Սա շատ տարիներ առաջ էր: Մենք պետք է այն փոխանակեինք ՆԱՏՕ-ին {անդամակցության} հետ: Դա իմ տեսակետն է։ Ես դրա մասին խոսեցի Բայդենի և Թրամփի հետ։ Հենց դրա համար էլ ասացի, որ չեմ կարող հասկանալ, թե որտեղ է Ուկրաինայի նկատմամբ արդարությունը»,- հայտարարել է նախագահը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան հանձնել է զենքը, սակայն խոստացված անվտանգությունը չի ստացել։

Ուկրաինայի նախագահը միաժամանակ հասկացրել է, որ Ուկրաինան չի խնդրում վերադարձնել միջուկային զենքը, այլ  ՆԱՏՕ-ին անդամակցելու կարիք ունի՝ ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար։

«Մենք տվել ենք, բայց փոխարենը ոչինչ չենք ստացել։ Իսկ մենք ստացել ենք միայն լայնամասշտաբ պատերազմ ու բազմաթիվ զոհեր, ուստի այսօր ունենք միայն մեկ ելք: Դրա համար մեզ պետք է ՆԱՏՕ-ն, քանի որ չունենք Պուտինին կանգնեցնելու ունակ զենք»,- եզրափակել է Զելենսկին։