ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որով անօրինական միգրանտի կողմից հանցագործության կատարումը ճանաչվում է որպես ծանրացուցիչ հանգամանք, փոխանցում է РИА Новости-ն։
Ինչպես հաղորդում է «Коммерсантъ»-ը, Պետդումայի պատգամավորները նաև օրենք են ընդունել, որը կազմակերպված խմբի կողմից իրականացված անօրինական միգրացիայի կազմակերպումը դասում է առանձնապես ծանր հանցագործության շարքը։ Նախաձեռնությունը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում 8-ից 15 տարի ժամկետով և 3 միլիոնից մինչև 5 միլիոն ռուբլի տուգանք։
Նշվում է, որ միգրացիոն քաղաքականության փոփոխությունները սկսվել են «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որն իրականացրել են Տաջիկստանի չորս քաղաքացիներ։
Ռուսաստանի Պետդուման անօրինական միգրանտներին վերաբերող խստացնող օրենքներ է ընդունել

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























