Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում այս տարի կրկին հրավառություն չի լինի Անկախության օրը և Ամանորի տոներին, ինչպես նախորդ տարիներին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո, գրում է Delfi-ն։
Այս տարի Ռիգայում հրավառություն չի լինի Անկախության օրվա՝ նոյեմբերի 18-ի և Ամանորի տոնակատարությունների կապակցությամբ։ Այս պայմանավորվածությունը գործում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի սկզբից, իսկ նախորդ տարիներին հրավառությունների չեղարկման պատճառը եղել է կորոնավիրուսի համաճարակը։
Քաղաքապետարանը նաև նշում է, որ հրավառության վերացումը նվազեցնում է շրջակա միջավայրին հասցվող վնասը և կենդանիների սթրեսը:
Անկախության օրը կենտրոնում կնշվի տոնական համերգով, որտեղ ելույթ կունենա նաև նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
Լատվիայի որոշ քաղաքներ անցյալ տարի որոշել էին շեղվել չգրված համաձայնագրից և հրավառություններ կազմակերպեցին, և այս տարի նույնպես պլանավորում են։





























