Գիտնականները կասկածի տակ են առել ասացվածքն այն մասին, որ կապիկը, որը բավական երկար ժամանակ տպում է ստեղնաշարով, ի վերջո կստեղծի Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն։
Ավստրալացի երկու մաթեմատիկոսներ ասացվածքը սխալ են համարել եւ պարզել, որ եթե անգամ աշխարհի բոլոր շիմպանզեներին տրամադրվի Տիեզերքի կյանքի ամբողջ տեւողությունը, նրանք «գրեթե հաստատ» երբեք չեն գրի բրիտանացի դասականի գործերը։
Հոդվածի հեղինակները ստուգել են «անվերջ կապկի» թեորեմը՝ մտավոր փորձ, որը ցույց է տալիս, որ ժամանակի անվերջ քանակությունը կարող է անհավանականորեն քիչ հավանականը դարձնել հավանական, եւ հարցրել են, թե ինչ տեղի կունենա, եթե սահմանվեն շռայլ, բայց վերջնական սահմանափակումներ տպող կապիկների համար։
Նրանց հաշվարկները հիմնվում էին այն բանի վրա, որ կապիկը կանցկացնի մոտ 30 տարի՝ տպելով վայրկյանում մեկ ստեղն 30 ստեղներից բաղկացած ստեղնաշարում, անգլերեն տառերով եւ կետադրության որոշ նշաններով։ Պարզվել է, որ ժամանակը, որը պետք կլինի կապկին, որպեսզի վերարտադրի Շեքսպիրի գործերը, ավելին կլինի, քան Տիեզերքում մեր կյանքի տեւողությունը։
Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Franklin Open ամսագրում, հավանականությունը, որ մեկ կապիկը պատահաբար կգրի «բանան» բառը ողջ կյանքի ընթացքում, կազմել է ընդամենը 5 տոկոս։
Շեքսպիրյան կանոնը ներառում է 887 647 բառ, եւ դանում չկա ոչ մի «բանան» բառ։
Փորձի շրջանակն ընդլայնելու համար ավստրալացի մաթեմատիկոսները դիմել են շիմպանզեին՝ մարդու մերձավորագույն ազգականին։ Ներկայում Երկրի վրա ապրում է մոտ 200 000 շիմպանզե, եւ հետազոտոտության ժամանակ ենթադրվում էր, որ այդ պոպուլյացիան կմնա կայուն մինչեւ ժամանակների վերջը։
Բայց անգամ կապիկների հսկայական քանակությունը շատ ու շատ քիչ է։
«Անգամ մեկը չէ միլիոն դեպքից,- ասել է հետազոտության համահեղինակ Սթիվեն Վուդկոկը Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանից։- Եթե յուրաքանչյուր ատոմ Տիեզերքում ինքնին Տիեզերք լիներ, միեւնույն է, դա տեղի չէր ունենա»։
Եվ եթե անգամ հավասարման մեջ ավելացվեին անհամեմատ ավելի շատ թվով շիմպանզեներ, որոնք կտպեին շատ ավելի արագ, միեւնույն է, ճշմարտանման չէր լինի, «որպեսզի կապիկների աշխատանքը երբեւէ դառնար կենսունակ գործիք սովորականի շրջանակից դուրս եկող գրավոր աշխատանքների ստեղծման համար», գրել են հետազոտության հեղինակները։





























