ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև չորեքշաբթի օրը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ, ակնկալվում է, որ ամերիկացի առաջնորդը կհորդորի Թրամփին շարունակել աջակցել Ուկրաինային, CBS News-ի եթերում ասել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Բայդենը և Թրամփը կքննարկեն «ներքին և արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները», մասնավորապես, թե ինչ է տեղի ունենում Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում», - ասել է նա:
Նախագահը կհորդորի Թրամփի ապագա վարչակազմին չլքել Կիևին, քանի որ դա կարող է հանգեցնել Եվրոպայում էլ ավելի մեծ անկայունության։
Սալիվանն ասել է, որ Բայդենի գլխավոր ուղերձը նորընտիր նախագահին լինելու է իշխանության խաղաղ փոխանցումը ապահովելու իր հանձնառությունը:
Ինչպես նշում է CBS-ը, նման հանդիպումները հաստատված պրակտիկա են և նպատակ ունեն նշանավորել իշխանությունը հեռացող նախագահից ընտրվածին փոխանցելու գործընթացի սկիզբը։





























