Դոնալդ Թրամփի վարչակազմը կունենա Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացի պաշտոն, որը կվերահսկի ԱՄՆ կողմից պատերազմի ավարտին ուղղված բանակցությունները, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հատուկ բանագնացի անունը կհրապարակվի «շուտով», հայտնել են աղբյուրները։ Սա կլինի «մեծ հեղինակություն ունեցող անձ» և «խնդիրը կլինի գտնել լուծումներ, որոնք կհանգեցնեն խաղաղ կարգավորման»։

Թրամփի առաջին ժամկետում՝ 2017-ից 2019 թվականներին, նրա վարչակազմն արդեն ուներ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների համար հատուկ բանագնաց (այն ժամանակ դա վերաբերում էր Մինսկի համաձայնագրերի իրականացմանը)՝ առաջին և միակ մարդը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը, Կուրտ Ուոքերն էր: Բայդենը նման հատուկ բանագնաց չուներ։

Ուոքերը տեխնիկապես համարվում էր կամավոր խորհրդական և որպես պետական աշխատող աշխատավարձ չէր ստանում։ Fox News-ը նշում է, որ հավանական է, որ նոր հատուկ բանագնացը նույնպես անվճար կկատարի իր պարտականությունները։