Երեւանում նոյեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Կառավարությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին անվստահություն հայտնեց առաջարկվող թեկնածության նկատմամբ։ Մասնավորապես, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը մատնանշեց Մեսրոպյանի քաղաքական նախասիրությունները, որոնք վերջինս չի էլ փորձում թաքցնել։ «Բավական է միայն ծանոթանալ Facebook սոցիալական ցանցի նրա էջին»,- ասաց պատգամավորը՝ մատնանշելով Մեսրոպյանի բացահայտ իշխանամետ հրապարակումները։
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը նախկինում եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Նա Երկրապահ կամավորական միության ղեկավար Սասուն Միքայելյանի կնոջ ազգականն է։
Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցը

Հասանելի է
русскийՏեղադրություն



























