Հարավային Կորեայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել նախագահ Յուն Սոկ Յոլի նկատմամբ՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու հետ այն բանից հետո, երբ պատգամավորների խումբը հանդես է եկել նրա կողմից խռովության հրահրման մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության Հետաքննությունների ազգային վարչության տնօրեն Ու Չժոն Սուն։
«Մենք ուշադիր կիրականացնենք հետաքննությունը օրենքի եւ ընթացակարգի համապատասխան»,- «Չոսոն իլբո» թերթը մեջբերել է ոստիկանի խոսքերը։ Ու Չժոն Սուն ասել է, որ իրավիճակը «աննախադեպ բնույթ» է կրում, դրա համար գործը հանձնարարվել է վարչության անվտանգության համար պատասխանատու բաժնին։
Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորները Հետաքննությունների ազգային վարչություն նախագահ Յուն Սոկ Յոլի, պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնի, բանակի շտաբի պետ Պակ Ան Սուի (որին նշանակել էին ռազմական դրության ղեկավար), ներքին գործերի նախարար Լի Սան Մինի եւ այլոց խռովության պաշտոնական մեղադրանք էին ներկայացրել։ Ընդդիմությունն ավելի վաղ սկսել էր իմփիչմենթի գործընթաց։





























