Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտնել է, որ հետաքրքրված է չափավոր ընդդիմության հետ երկխոսությամբ, եւ ցենտրիզմի հակումը քաղաքականության մեջ անվանել է հիմարություն։
«Ցենտրիստների դիրքորոշումը եւ գործիքանին միշտ օգնում են հանցավոր ձախերին։ Մենք թերահավատորեն ենք վերաբերվում կոնսենսուսին, թերահավատորեն ենք վեաբերվում երկխոսությանը, որովհետեւ մեզ հետաքրքիր է հասնել նշանավոր քաղաքական կոնսենսուսների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ պակտեր՝ ուղղված այն բանին, որպեսզի շարունակենք հավերժ ապրել ի հաշիվ հարկատուների»,- ասել է նախագահը Պահպանողական քաղաքական գործողությունների կոնֆերանսում (Conservative Political Action Conference, CPAC), որը կայացել է Բուենոս Այրեսում։
Միլեյը «հիմարություն է անվանել կենտրոնին հետեւելը», իսկ քաղաքական գործիչներին, որոնք ձգտում են «բարեմիտ ցենտրիզմի», հիմարներ։ [Մենք] տեղ չունենք նրանց համար, ովքեր կոնսենսուս եւ պատշաճություններին հետեւել են պահանջում»,- ասել է նա։
Նա նաեւ կոչ է արել իր կողմնակիցներին «քաղաքավարի մարտ» մղել ձախ գաղափարների դեմ։ «Ինչպես ասել է Լենինը, առանց հեղափոխական տեսության չի կարող լինել հեղափոխական շարժում»,- ամփոփել է Միլեյը կողմնակիցներին ուղղված ողջերթը։





























