Հարավային Կորեայի դատախազությունն արգելել է պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնին դուրս գալ երկրից խռովության մեղադրանքի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է «Հանգյորե» թերթը։

Նախկին նախարարի դեմ խռովության մեղադրանքներով դիմել է ընդդիմադիր պատգամավորների խումբը։ Կիմ Յոն Հյոնը պաշտոնից հեռացվել է դեկտեմբերի 5-ին։