Աբխազիայի վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան նամակ է ուղարկել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որում խնդրել է վերականգնել հանրապետության բյուջետային աշխատողների աշխատավարձերի համաֆինանսավորումը։ Այս մասին Բգանբան հայտնել է «Ինտերֆաքսի» հետ զրույցում։
«Հաշվի առնելով ծանր իրավիճակն Աբխազիայում՝ ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ խնդրելով վերականգնել բյուջետային աշխատողների աշխատավարձերի համաֆինանսավորումը, ինչպես նաեւ սոցիալական վճարները»,- ասել է Բգանբան։
Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրից Աբխազիայի հրաժարվելուց եւ Սուխումի պայմանավորվածությունները խախտելուց հետո Մոսկվան դադարեցրել է հանրապետության համաֆինանսավորումը, բացի թոշակային վճարներից։ Մինչեւ տարեվերջ Աբխազիան չի ստանա 1,8 մլրդ ռուբլի։




























