Այս տարի մեր ակնկալիքն այն է, որ տնտեսական աճը կլինի 6 տոկոս, կամ մի փոքր պակաս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«2025 թվականի համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու՝ 5 տոկոսի շրջանակներում՝ կախված սցենարից: Գնաճային սցենարի դեպքում ավելի բարձր կլինի, մյուս սցենարով ավելի ցածր կլինի: Այսինքն սոլիդ աճ ենք ունենալու 2025-ին»,-ասաց նա:

Անդրադառնալով բանկային համակարգի աշխատանքին՝ Մարտին Գալստյանն ասաց, որ այս տարվա ընթացքում համակարգը բավականին մեծ շահույթով է աշխատել. «Իրացվելիության առումով ևս բանկային համակարգը գտնվում է լավ վիճակում»,-ասաց Գալստյանը։