Եվրասիական տնտեսական միությունը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ավարտել են տնտեսական գործընկերության համաձայնագրի կնքման բանակցությունները։ Այս մասին տեղեկացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։

«ԵՏՀ առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը եւ ԱՄԷ արտաքին առեւտրի հարցերով պետական նախարար Թանի բեն Ահմեդ ազ-Զեյուդին հայտարարել են բանակցությունների ավարտի մասին։ Համաձայնագիրը պետք է անցնի ներպետական համաձայնեցման համապատասխան ընթացակարգեր եւ ներկայացվի ստորագրման»,- նշված է հաղորդագրությունում։

Ինչպես նշել է Սլեպնյովը, համաձայնագիրը լրացուցիչ ազդակ կհաղորդի պետությունների միջեւ առեւտրին, որն առանց այդ էլ աննախադեպ աճ է ցուցադրում, ինչպես նաեւ կստեղծի համակարգային հիմք կոոպերացիոն կապերի զարգացման համար։