Հարավային Օսիայի տեղական արտադրողները կազատվեն հարկերից: Նման կարգադրություն է արել Հարավային Օսիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Բրովցեւը:
Ինչպես տեղեկացրել է Հարավային Օսիայի եւ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, Վադիմ Բրովցեւը դեկտեմբերի 13-ին հարկերի եւ գանձումների հանձնաժողովի նախագահի հետ խորհրդակցության ընթացքում հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետներում առաջարկություն ներկայացնել հարկատուների դասակարգման վերաբերյալ` տեղական արտադրողներին հարկերից ազատելու նպատակով:
«Համաձայն նախագահի առաջարկության` Հարավային Օսիայի Հանրապետության տարածքում արդյունաբերությամբ զբաղվող բոլոր ձեռնարկություններին պետք է միջոցներ եւ հատուկ պայմաններ տրամադրվեն, ինչը կխթանի տեղական արտադրողին»,- նշել են մամուլի ծառայությունում:




























