Երեւանում, դեկտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ս. Տարոնցիի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել Արարատի մարզի 16-ամյա մի բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նոյեմբերի 14-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:




























