Նախօրեին երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Times of Israel-ը։
Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ կամ վերծանումներ չկան։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են պատանդներին ազատելու հնարավոր գործարքը, Գազայի պատերազմը և Սիրիայում տիրող իրավիճակը։





























