Հերոինի ապօրինի շրջանառության համար ինդոնեզական բանտերում գրեթե 20 տարի անցկացրած հինգ ավստրալացիները կիրակի վերադարձել են Ավստրալիա՝ երկու կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում, ըստ Associated Press գործակալության՝ հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն:
Մի քանի շաբաթ առաջ երկու կառավարություններն էլ հաստատել են, որ բանակցություններ են ընթանում Մեթյու Նորմանին, Սքոթ Ռաշին, Մարտին Սթիվենսին, Սի և Յի Չեններին և Մայքլ Չուգեյին Ավստրալիա վերադարձնելու համար: Ալբանեզեն կիրակի հաստատել է իր հայտարարության մեջ, որ տղամարդիկ Ավստրալիա են վերադարձել որպես ազատ քաղաքացիներ:
Նա միաժամանակ շնորհակալություն է հայտնել Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյին Ավստրալիայի քաղաքացիներին ազատ արձակելու համար։
«Ավստրալիան հարգում է Ինդոնեզիայի ինքնիշխանությունը և իրավական գործընթացները, և մենք բարձր ենք գնահատում այս հարցի վերաբերյալ Ինդոնեզիայի ըմբռնումը», -հայտարարել է Ալբանեզեն:
Ազատ արձակված հինգ ավստրալացիները ինը ավստրալացի մաքսանենգներից կազմված հանցախմբի մի մասն էին, որոնք ձերբակալվել էին 2005 թվականին Ինդոնեզիայի Բալի կղզում, երբ իրենց մարմնին փակցված հերոինով փորձում էին թռչել Ավստրալիա:





























