Դեկտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ տղամարդուն տանը, ամուսնալուծության հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է կինը:

Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջը  հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: