Հարավային Կորեայի կառավարող «Քաղաքացիական ուժ» կուսակցության նախագահ Հան Դոն Հունը հրաժարական է տվել նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթի հայտարարումից հետո։ Այս մասին տեղեկացրել է Yonhap գործակալությունը։
«Այլեւս նպատակահարմար չեմ համարում կուսակցությունում նախագահելը։ Ես թողնում եմ կուսակցության նախագաիի պաշտոնը բարձրագույն խորհրդի ցրումից եւ նրա անդամների հրաժարականից հետո»,- ասել է նա, որի խոսքերը մեջբերել է գործակալությունը։ Կուսակցության ղեկավարությունն անցնում է արտակարգ կոմիտեին։
Հան Դոն Հունը ներողություն է խնդրել ռազմական դրություն մտցնելու համար համերկրացիների եւ «Քաղաքացիական ուժի» կողմնակիցների առջեւ, որոնց զգացումները վիրավորվել են նախագահի իմփիչմենթի պատճառով։ Դեկտեմբերի 14-ին Հարավային Կորեայի խորհրդարանը իմփիչմենթ է հայտարարել նախագահ Յուն Սոկ Յոլին, որը դեռ պետք է հաստատի Սահմանադրական դատարանը։ Հան Դոն Հունը նշել է, որ չի ափսոսում իր որոշման համար Յուն Սոկ Յոլին պաշտոնից հեռացնելու հարցում։





























