Թայվանի ԶՈւ-ն գրանցել է չինական 5 ինքնաթիռի եւ 6 նավի մոտենալը կղզու ափերին։ Ինչպես տեղեկացրել է Թայվանի ՊՆ-ն X-ում, մեկ ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը։

«Չինաստանի բանակի 5 ինքնաթիռ եւ 6 նավ առավոտյան մոտեցել են կղզուն։ Մեկ ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը»,- նշված է հաղորդագրությունում։

«Մենք հետեւում ենք իրադրությանը եւ արձագանքել ենք համապատասխան կերպով»,- նշել է գերատեսչությունը։