ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, որտեղ այս ամսվա սկզբին Անկարայի կողմից աջակցվող ապստամբները տապալեցին Բաշար  Ասադի կառավարությունը, հայտնում է Reuters-ը։

Ապստամբներին սատարելով՝ «Թուրքիան թշնամական քայլ արեց և զավթեց առանց մեծ զոհերի»,-ասել է Թրամփը։

«Սիրիայում այժմ շատ անորոշություն կա...

Էրդողանը մեկն է, ում հետ ես շատ լավ եմ եղել... Նա շատ ուժեղ, հզոր բանակ է ստեղծել»,- նշել է Դոնալդ Թրամփը։