Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն մերժել է Պանամայի ջրանցքն Միացյալ Նահանգների  վերահսկողությանը վերադարձնելու վերաբերյալ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ։ «Պանամայի ջրանցքի և նրա հարակից տարածքների յուրաքանչյուր քառակուսի մետրը պատկանում է Պանամայի և կշարունակի պատկանել նրան»,-հայտարարել է Մուլինոն X սոցիալական ցանցում:

Նա հավելել է, որ Պանաման հարգում է մյուս պետություններին և փոխադարձ հարգանք է պահանջում, գրել է գերմանական Deutsche Welle պարբերականը: 

Մուլինոն միաժամանակ ընդգծել է, որ Չինաստանը, Եվրամիությունն ու կամ Միացյալ Նահանգները Պանամայի ջրանցքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն վերահսկում՝ պատասխանելով Թրամփի այն պնդմանը, որ Չինաստանը ջրանցքի չափազանց կառավարման առումով մեծ ազդեցություն ունի։

Միևնույն ժամանակ, Պանամայի նախագահը հույս է հայտնել, որ իր երկիրը «լավ և հարգալից» հարաբերություններ կպահպանի ԱՄՆ նոր կառավարության հետ, որը Դոնալդ Թրամփը կղեկավարի 2025 թվականի հունվարին։ «Անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ անօրինական միգրացիան, կազմակերպված հանցավորությունը և թմրանյութերի մաքսանենգությունը, պետք է լինեն մեր երկկողմ օրակարգի առաջնահերթությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր վերադարձնել Պանամայի ջրանցքի նկատմամբ Միացյալ Նահանգների  վերահսկողությունը: