Գրենլանդիան մերն է։ Մենք չենք վաճառվում և երբեք չենք վաճառվի։ Դրա մասին հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

«Մենք չպետք է տանուլ տանք ազատության համար մեր երկարատև պայքարը»,-հավելել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի հայտարարությունները։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկի Գրենլանդիան: