ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է այս տարի վերջ տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ Սակայն դա պետք է արվի ոչ միայն արագ, այլև Ուկրաինայի համար արդարացի և հուսալի կերպով՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան լավ հարաբերություններ ունի Թրամփի հետ։
«Բայց մենք ունենք այնպիսի պրագմատիկ ժամանակ, և մեզ համար շատ կարևոր է, որ լրացուցիչ ձայները, որոնք երբեմն Թրամփի շուրջը ապատեղեկատվական կամ ռուսամետ դիրքորոշում են հասցնում, մեզ համար շատ կարևոր է, որ Եվրոպան բարձրաձայն լինի և որ Թրամփի շուրջ ավելի շատ ձայներ լինեն, որպեսզի նա հստակ հասկանա մանրամասներն ու ռիսկերը, որոնք կարող են առաջանալ ապագայում և շատ արագ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նա պատմել է, որ Թրամփի հետ իր զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կանի այս տարի Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։
«Ես նրան ասացի, որ մենք ձեր գործընկերն ենք, ուզում ենք այս տարի ավարտել պատերազմը, բայց ոչ միայն արագ, այլ արդար, վստահելի մեզ համար: Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- հավելել է Զելենսկին։




























