Ասիական խաղաղօվկիանոսյան ֆոնդային կառույցները սակարկությունները աճող ինդեքսներով են վերսկսել այն բանից հետո, երբ Սպիտակ տունը լավատեսորեն է արտահայտվել ԿԺԴՀ-ում առաջնորդի մահից հետո կայունության պահպանման վերաբերյալ:
Բորսաների տվյալներով` ճապոնական Nikkei 225-ը աճուրդների առաջին րոպեներին բարձրացել է 0,32%-ով` մինչեւ 8322,59 կետ: Հարավկորեական KOSPI-ն ավելացրել է 0,81% եւ կազմել 1791,32 կետ: Ավստրալական բորսան աճուրդները սկսելուց քիչ անց սակարկում է «կարմիր գոտում»: S&P/ASX 200 ինդեքսը հավաքել է 2,00% եւ կազմել 4062,40 կետ, հայտնում է utro.ru-ն:
Սպիտակ տանն պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին Կիմ Չեն Իրի մահից հետո հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները կարող են պահպանել տարածաշրջանի կայունությունը: ԿԺԴՀ-ի ժողովրդին պաշտպանելու խոստում է տվել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հիշեցնենք, երեկ Կիմ Չեն Իրի մահվան լուրն ստանալուց հետո Հարավային Կորեայի բորսաները կտրուկ նվազել էին:
ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի լավատեսությունը կայունացրել է ասիական բորսաները
Հասանելի է
русскийՏեղադրություն




























