Ձմռան գալուստով ավտոմեքենայի ապահովագրումը դառնում է առավել կարեւոր, քանի որ  անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որի մասնակից կարող է լինել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու վարորդը, աճում է: Ավտովթարների հետ կապված զգալի ծախսերից խուսափելուն օգնում է ավտոապահովագրությունը: ԿԱՍԿՈ ապահովագրության ձեւակերպմամբ հաճախորդը ապահովագրում է իր մեքենան ինչպես աննշան վնասվածքներից, այնպես էլ ավտովթարի կամ առեւանգման հետեւանքով ավտոմեքենայի ամբողջական կորստից: ԿԱՍԿՈ-ի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունն իրականացնում է փոխհատուցում, անգամ եթե հաճախորդն ինքն է  պատահարի մեղավորը:     

ԿԱՍԿՈ ապահովագրությունը բնակչության լայն զանգվածի համար առավել հասանելի դարձնելու նպատակով, «Յունիբանկը» հայաստանյան շուկայի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկի` «ՌԵՍՈ» ՓԲԸ-ի հետ համատեղ մշակել է U-ԿԱՍԿՈ +  ծրագիրը, որի շրջանակներում հաճախորդները կարող են վարկով ձեւակերպել ավտոապահովագրություն: Վարկը տրամադրվում է մինչեւ 600 հազար դրամ գումարով եւ նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրության կամ  ապահովագրական փաթեթի ձեռքբերման համար: Փաթեթը ներառում է ԿԱՍԿՈ եւ բժշկական ապահովագրություն: Վարկից կարող են օգտվել այն ֆիզիկական անձինք, որոնք չունեն բացասական վարկային պատմություն եւ հանդիսանում են 2001թ.-ից  հետո արտադրված արտասահմանյան կամ 2006թ.-ից հետո արտադրված ռուսաստանյան մեքենաների տերեր: Վարկի ժամկետը կազմում է 12 ամիս, կանխավճարը` 0%, տոկոսադրույքը` 20-23% տարեկան: Ընդ որում, «Յունիբանկի» բոլոր հաճախորդների համար տոկոսադրույքը կազմում է 21%, իսկ  ավտովարկավորումից օգտվող հաճախորդների համար այն սահմանված է նվազագույն չափով` 20% տարեկան: Այսպես, եթե մեքենայի արժեքը կազմում է 20 հազար ԱՄՆ դոլար, ապա վարկի գծով  ամենամսյա վճարումները կազմում են 15 300-ից  մինչեւ 22 900 դրամ:

U-ԿԱՍԿՈ+ վարկի ձեւակերպման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը, սոցիալական քարտը, մեքենայի տեխնիկական անձնագիրը, ավտոմեքենայի սեփականության վկայականը եւ հաշիվ-տեղեկանք «ՌԵՍՈ» ընկերությունից: Վարկի մարումը կատարվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց սահմանափակումների:

U- ԿԱՍԿՈ +   վարկը ձեւակերպած բոլոր հաճախորդներին «Յունիբանկը» որպես նվեր տրամադրում է ArCa Classic UNIBANK-RESO կոբրենդինգային քարտ` հաջորդ տարում վարկային գիծ բացելու եւ բանկի արտոնությունների ծրագրին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ «Յունիբանկում» կարելի է ձեւակերպել նաեւ U-Insurance վարկային քարտը` «ՌԵՍՈ» ընկերությունում գույքի ապահովագրման համար: