Երեւանի «Մաքուր երկաթի գործարան» ԲԲ ընկերությունը 2011թ-ին  3 հազ. տոննա ֆեռոմոլիբդեն է արտադրել (մոլիբդենի պարունակությունը` շուրջ 70%): Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ձեռնարկության գլխովոր տնօրեն Հենրիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արտադրության մակարդակը մնացել է 2010 թ. մակարդակի վրա:

Գործարանն արտադրել է նաեւ 500 տոննա մաքուր մոլիբդեն (99,6% պարունակությամբ),  ինչպես նաեւ մոտ 70 կգ ռենիումի աղ (կալիումի պերրենատ), որի մեջ ռենիումը  64% է: Գործարանի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է, եւ առավելապես Եվրոպա:

Նշենք, որ ընկերությունը հիմնականում վերամշակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  կողմից շահագործվող Քաջարանի պղմձամոլիբդենային հանքավայրի մոլիբդենի խտանյութը:  2011 թ-ին ընկերությունը վերամշակել է տեղական արտադրության խտանյութ:

Նշենք, որ «Մաքուր երկաթի գործարանի» բանժնետոմսերի 51%-ը պատկանում է գերմանական «Cronimet Mining GmbH» կոնցեռնին,  49%-ը` Հայաստանի ռեզիդենտների: Ձեռնարկությունը Հայաստնում ֆեռոմոլիբդեն արտադրող երկու ընկերություններից մեկն է (երկրորդը` «Armenian Molybdenum Production»-ն է):