Վերջին ութ տարվա ընթացքում Չինաստանը պահպանել է իր դիրքը՝ որպես ապրանքների առևտրով զբաղվող աշխարհի խոշորագույն երկիր: Դրա մասին հայտնել է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչությունը:
Անցյալ տարի երկրում ապրանքների ներմուծման և արտահանման ընդհանուր ծավալն արժեքային արտահայտությամբ առաջին անգամ գերազանցել է 43 տրիլիոն յուանը (մոտ 6 տրիլիոն դոլար), ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:




























