ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երդմնակալությունից հետո խոսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Այո, ես խոսել եմ նրա հետ»,- Fox News հեռուստաալիքի հարցազրույցում համապատասխան հարցին պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարի 1-ին Սպիտակ տան ղեկավարը հրամանագիր է ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ապրանքների ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ Չինաստանից ապրանքների վրա 10 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվել։ Անցյալ շաբաթ Թրամփը նշել է, որ չի շտապում հեռախոսազրույց ունենալ Սի Ծինփինի հետ՝ քննարկելու համար առեւտրային մաքսատուրքերը:





























