Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0:4 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին, որը հանդես է գալիս աշխարհի չեմպիոն Հոու Իֆանի գլխավորությամբ: Իֆանը սեւերով պարտության մատնեց Էլինա Դանիելյանին: Պարտություն կրեցին նաեւ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Կուրսովան:
Տուրի բոլոր հանդիպումները դեռ չեն ավարտվել:
Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հնդկաստանի թիմը:



























